Ամբողջ տեսականին / Սեղանի խաղեր / «Այլ Լոտո. կենդանիներ» ճանաչողական խաղ֊լոտո երեխաների համար
֏ 4500
+ Անվճար առաքում Հայաստանի տարածքում
Ինչ ենք սովորում
Լոտոն կարելի է խաղալ երկու տարբերակով` կախված մասնակիցների տարիքից և գիտելիքներից։
Տարբերակ 1
Խաղավարը պարկից հերթով հանում է քարետերը՝ նկարով կողմը ափի մեջ ծածկած, և կարդում մյուս կողմում գրված նկարագրությունը։ Նա, ով գուշակում է, թե ինչ կենդանու կամ թռչունի մասին է խոսքը, և ունի այն իր խաղատախտակի վրա, վերցնում է այդ քարտը և դնում համապատասպան պատկերի վրա։
Նա, ում խաղատախտակի բոլոր պատկերներն առաջինն են ծածկվում, համարվում է խաղի հաղթողը։ Բայց մյուսները կարող են շարունակել, մինչև բոլոր մասնակիցների քարտերը դուրս գան։
Տարբերակ 2
Խաղավարը պարկից հերթով հանում է քարտերը և նկարի կողմը դեպի վերև դնում կենտրոնում այնպես, որ տեսանելի լինի բոլորին։ Այն մասնակիցը, ով իր խաղատախտակին գտնում է նույն նկարը, վերցնում է քարտը և դնում համապատասխան տեղում։
Մաղթում ենք հաճելի և օգտակար ժամանց։