Ամբողջ տեսականին / Այլ արտադրանք / Այլ Օրացույց
֏ 4300
֏ 3800
+ Անվճար առաքում Հայաստանի տարածքում
A3 չափս, 24 էջ՝ խաղ ու զվարճանք։
Խաղ-օրացույց, որից հնարավոր չէ ձանձրանալ․
365 օր՝ նոր բացահայտումների ու անձնական նշումների համար։,
- Հետաքրքրաշարժ փաստեր ու զարմանալի բացահայտումներ։
- Ուղեղը մարզող խաղեր, հանելուկներ ու առաջադրանքներ։
- Բնությունը ճանաչելու և պահպանելու փոքրիկ առաքելություններ։
- Զվարճալի հարցեր՝ ընտանեկան պատմություններ բացահայտելու և մտերմանալոու համար։
- Մե՜ծ էջերով ինտերակտիվ խաղեր և «ներկիր ինքդ»։
Նվեր՝
Շաբաթվա օրակարգ․ բազմակի օգտագործման թերթիկ՝ լրացուցիչ պարապմունքները, կարևոր անելիքներն ու ընտանեկան ծրագրերը պլանավորելու և ոչինչ բաց չթողնելու համար։
130 պիտակ՝ առաջադրանքներում օգտագործելու, կարևոր օրերը նշելու կամ ըստ առիթի ու տրամադրության օգտագործելու համար։
Ի՞նչ է տալիս օրացույցը երեխային
Ժամանակի ընկալում՝ սովորում է տարբերել օրերը, հասկանալ ժամանակի ընթացքը։
Կողմնորոշում ժամանակի մեջ՝ հասկանում է՝ ինչ է եղել, ինչ է լինելու և որքան է մնացել սպասված իրադարձություններին։
Պլանավորելու հմտություն՝ նշում է կարևոր օրերն ու առաջիկա անելիքները։
Ինքնուրույնություն՝ սովորում է կազմակերպել իր ժամանակն ու հետևել սեփական ծրագրերին